Text view
կ ծերուկի,տղայի և ավանակի մասին
Language | Armenian |
---|---|
Origin | Armenia |
Մի անգամ տարեց մարդը և տղան ճանապարհորդում էին ավանակի վրա: Տղան ուղեկցում էր ավանակին,իսկ ծերուկը նստած էր ավանակի վրա: Երբ նրանք անցնում էին փոքր գյուղի մոտով,գյուղի մի քանի բնակիչներ սկսեցին աղաղակել բարձր ձայնով.
“Ապա մի նայեք այս ծերուկին,ով շահագործում է այս խեղճ,անչափահաս տղային: Ինչպիսի սրիկա:”
Գյուղն անցնելուց հետո,ծերուկն ասաց.”Մենք ավելի լավ է տեղերով փոխվենք,հակառակ դեպքում մյուս գյուղում էլ մեզ կսկեն վիրավորել և անպատվել:”
Նրանք տեղերով փոխվեցին,ծերուկը սկսեց ուղեկցել ավանակին,իսկ տղան նստեց ավանակի վրա: Սակայն հաջորդ գյուղում էլ նրանք ենթարկվեցին քննադատության.
“Ապա մի նայեք այս եսասեր տղային,ով չի հարգում ծառամյալ պապիկին: Նա չի թողնում տարեց մարդուն ավանակի վրա նստել:”
Այս ամենից հետո նրանք որոշեցին ոտքով գնալ,սակայն հաջորդ գյուղում մարդիկ կրկին սկսեցին գոչել.
“Նայեք այս երկու հիմարներին: Նրանք ավանակ ունեն,սակայն նախընտրում են ոտքով քայլել:“
Գյուղն անցնելուց հետո ծերուկը մի պահ կանգ առավ,մտածեց և եկավ հետևյալ եզրահանգման.
“Իրականում,կարևոր չէ,թե ինչ ես դու անում: Մարդիկ ,մեկ է ,միշտ կքննադատեն քեզ:”